Սան Ֆրանցիսկոյում կրակել են հայկական դպրոցի վրա․ Տուժածներ չկան

Սան Ֆրանցիսկոյում  կրակել են հայկական դպրոցի վրա․ Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում կրակել են հայկական դպրոցի ուղղությամբ։ Կրակողը դեռ չի հայտնաբերվել։ Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ տուժածներ չկան, վնասվել է դպրոցի ցուցանակը։

Կրակոցն արձանագրել են տեղում հերթապահող ոստիկանները, որոնք տարածքում հերթապահություն են անում հուլիսին ադրբեջանցիների կողմից դպրոցի պատերին հակահայկական գրաֆիտներ թողնելուց հետո։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկոյում հրկիզվել էր նաև հայկական եկեղեցուն պատկանող շենքը։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում, հայտարարվել է, որ քայլեր են ձեռնարկվում համայնքի անվտանգությունը բարձրացնելու համար համար։

«Հայ դատի հանձնախմբի» անդամ Հայկ Բաղդասարյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, առանձին ձեռներեցներ և անհատներ սպառնալիքներ են ստանում։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում էին ազգամիջյան բախումների։

Հուլիսի վերջին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել հայկական դպրոցը, դպրոցի պատերին նկարել ադրբեջանական դրոշ, գրել ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---