Թրամփ․ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարք կնքելուն

Թրամփ․ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարք կնքելուն

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամությունը և հանդես գալիս այդ երկրի՝ ուժեղ պետություն լինելու օգտին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին իր վերընտրվելու դեպքում Թեհրանը շատ արագ կգնա այդպիսի համաձայնության ստորագրման։

«Եթե և երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից գրեթե 9 վայրկյան անց մեզ կզանգահարեն․ դա կլինի գործարք կնքել ցանկացող Իրանը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք կնքեն գործարք։ Մենք ցանկանում ենք, որ նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, մենք ցանկանում ենք, որ նրանք ուժեղ լինեն։ Բայց նրանք ուղղակի չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ահա և ամբողջը։ Շատ պարզ է»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ ինքն իր ենթականերին կարգադրել է Իրանի հետ առայժմ բանակցություններ չվարել այդպիսի համաձայնագրի ստորագրման թեմայով։

ԱՄՆ-ն սեպտեմբերի 21-ին հայտարարել էր Իրանի դեմ իր մի շարք պատժամիջոցների ընդլայնման մասին։ Նոր սահմանափակումներն ուղղված են Թեհրանի միջուկային մշակումներին։ Դրանից բացի, ԱՄՆ-ն փորձում է միակողմանի կարգով պահպանել Իրանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների էմբարգոն, որի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---