Ավստրալիայում հարյուրավոր կետեր ափին են հայտնվել

Ավստրալիայում հարյուրավոր կետեր ափին են հայտնվել

PanARMENIAN.Net - Ավստրալացի փրկարարները սեպտեմբերի 22-ին փորձել են Թասմանիայում ծով բաց թողնել հարյուրավոր կետ-գրինդների՝ հուսալով վերջ տալ կաթնասունների՝ ափերին հայտնվելուն, փոխանցում է RG-ն։

Ծովի մակերևույթին հայտնված 270 կետից 90-ինփրկել չի հաջողվել։ Ծովային կենսաբանների կարծիքով՝ մահացած կետերի թիվը կարող է ավելանալ։

Դեռ հայտնի չէ, թե ինչն է կետերին ափ բերել։ 2000 թվականից հետո Թասմանիայում կետերի՝ դեպի ծով բաց թողնելու նման զանգվածային դեպք չի եղել, այդ ժամանակ ափին էր հայտնվել 200-ից ավելի կաթնասուն։

Ակնկալվում է, որ փրկարարների գործողությունները կարող են տևել նվազագույնը 2 օր։

Կետ-գրինդները կարող են մեծանալ մինչև 7 մետր ու կշռել մինչև 3 տոննա։ Նախորդ փորձերի արդյունքներից ելնելով՝ հայտնի է, որ կաթնասուններն ափին ապրել կարող են միայն 3-4 օր, դրանից հետո ջրազրկվում են ու մահանում։

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել