Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ համաձայնվել է դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ համաձայնվել է դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն առաջարկել է ինձ իր դեսպանը դառնալ, որտեղ էլ դա լինի, այս դեպքում, Շվեյցարիայում: Սկզբում ես տատանվում էի, քանի որ բավականին բարդ եմ համարում այդ առաքելությունը: Սակայն այնուամենայնիվ ես եկա այն եզրակացության, որ այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար կարեւոր է նաեւ մեզ բոլորիս համար: Ես ընդունել եմ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը լինելու առաջարկը ուրախությամբ եւ գոհունակության խորը զգացումով»,-հայտարարել է Ազնավուրը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:



Ավելի վաղ իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում շանսոնյեն հայտարարել էր, թե չի պատրաստվում լինել Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: «Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ինձ դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: Այդ օրը ես շատ երջանիկ էի, սակայն հաջորդ օրը ես հասկացա, որ եթե ընդունեմ այդ առաջարկը, կկորցնեմ իմ ազատությունը»,-ընդգծել է շանսոնյեն` հավելելով, որ նույնիսկ նման պատվավոր պաշտոնի համար չի կարող կորցնել իր ազատությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---