Արցախում Covid-19-ի 12 նոր դեպք կա

Արցախում Covid-19-ի 12 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 12 նոր դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտի բնակիչ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: Նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 5 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Համավարակի բռնկումից ի վեր կատարվել է 13,676 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---