Իսրայելական զենք արտադրողը $155 մլն է տվել ադրբեջանական փողերի լվացմանը ներգրավված 2 ընկերության

Իսրայելական զենք արտադրողը $155 մլն է տվել ադրբեջանական փողերի լվացմանը ներգրավված 2 ընկերության

PanARMENIAN.Net - Իսրայելական Israel Aerospace Industries պետական ավիաշինական խոշոր ընկերությունը 2012-2014 թվականներին $155 մլն է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացման մեջ կասկածվող երկու ընկերության՝ Jetfield Networks-ին և Larkstone-ին։ Գումարի փոխանցման պատճառներն անհայտ են։

«Շոմրիմի» կատարած հետաքննությունը ցույց է տվել, որ, ամենայն հավանականությամբ, փոխանցումները կատարվել են Ադրբեջանի կառավարության հետ կնքված ամենախոշոր համաձայնագրերից մեկի կնքումից հետո։ Գործարքին ծանոթ աղբյուրն ասել է, որ, ինչքանով իրեն հայտնի է, այն չի ներառել միջնորդին վճարելու կետ։

2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել:

IAI-ն չի մեկնաբանել տեղեկությունները։ Կենտրոնը զրուցել է նաև ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց անծանոթ են եղել այս երկու ընկերության անունները։

Փոխանցումների մասին հայտնի է դարձել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) մոտ հայտնված հազարավոր բանկային փաստաթղթերի զանգվածային արտահոսքի արդյունքում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---