Ամերիկյան հետախուզությունը գտնում է, որ Կովկասը լարվածության օջախ է

PanARMENIAN.Net - Կովկասը լարվածության օջախ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նոր տնօրեն Դենիս Բլերը` ելույթ ունենալով Սենատի հետախուզության հանձնաժողովի կոմիտեում, որտեղ ներկայացրել է ամերիկյան հետախուզության զեկույցի բաց տարբերակը երկրի անվտանգության սպառնալիքների գնահատականներով:



«Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պատճառով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ մարտական գործողություններից վեց ամիս անց այդ շրջանները նախկինի պես թեժ կետեր են մնում: Այնտեղ պահպանվում է սադրանքների, չափազանցված արձագանքի եւ սխալ գնահատականների ռիսկը, ինչը կարող է հանգեցնել մարտական գործողությունների վերսկսման»,-նշել է Բլերը:



Թեեւ քաղաքական իրավիճակը Վրաստանում կայունացել է, նշել է Բլերը, նախագահ Սահակաշվիլին բախվում է աճող քննադատության հետ ազգային ընդդիմության կողմից, եւ նրա աձագանքը կամ կամրապնդի ժողովրդավարական զարգացման գործընթանը Վրաստանում, կամ ետ կմղի այն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---