Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանին

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանին

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել, PanARMENIAN.Net ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է և մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---