Կարմիր խաչը վերջապես այցելել է Ադրբեջանում գերեվարված հայ սպային

Կարմիր խաչը վերջապես այցելել է Ադրբեջանում գերեվարված հայ սպային

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ օգոստոսի 23-ին գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, փոխանցում է «Լուրերը»։

Ադրբեջանում են քաղաքացիականներ Կարեն Ղազարյանը և Նարեկ Սարդարյանը, զինծառայողներ Արայիկ Ղազարյանը, Գուրգեն Ալավերդյանն ու Արսեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում ստուգել են գերեվարվածների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքի հետ:

Դեռ սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել էր ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին, այդ օրվա դրությամբ ԿՄԽԿ ներկայացուցիչները դեռ չէին հանդիպել Գուրգեն Ալավերդյանին։ Սա վկայում է, որ Կարմիր խաչին հաջողվել է այցելել հայ սպային՝ գերեվարվելուց մոտ մեկ ամիս անց։ Մինչ այդ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր այցելությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---