Ռուբինյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանրային մոբիլիզացիա կապահովեն

Ռուբինյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանրային մոբիլիզացիա կապահովեն

PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հանրահավաք կազմակերպելու մտադրությանը, նշել է, որ չի կարծում, թե նրանց կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել:

Ռուբինյանը 2 պատճառ է նշել։

«Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Անդրադառնալով թեմային՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր հերթին, հայտարարել է, որ ընդդիմությունը միավորվելու է ու լինելու է ոչ միայն «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև՝ «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս, գրում է Aysor.am-ը։

Աշոտյանը հավելել է նաև, որ «իշխանական քարոզչամեքենան» պարբերաբար փորձում է սեպ խրել ընդդիմության ներսում։

«Դա արվում է, օրինակ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, վերջերս՝ ՀՀԿ-ԲՀԿ, բայց, ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել անցյալում թողնել մեր տարաձայնությունները», - ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---