Ռուբինյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանրային մոբիլիզացիա կապահովեն22 սեպտեմբերի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հանրահավաք կազմակերպելու մտադրությանը, նշել է, որ չի կարծում, թե նրանց կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Ռուբինյանը 2 պատճառ է նշել։ «Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։ Անդրադառնալով թեմային՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր հերթին, հայտարարել է, որ ընդդիմությունը միավորվելու է ու լինելու է ոչ միայն «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև՝ «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս, գրում է Aysor.am-ը։ Աշոտյանը հավելել է նաև, որ «իշխանական քարոզչամեքենան» պարբերաբար փորձում է սեպ խրել ընդդիմության ներսում։ «Դա արվում է, օրինակ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, վերջերս՝ ՀՀԿ-ԲՀԿ, բայց, ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել անցյալում թողնել մեր տարաձայնությունները», - ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |