ՄԱԿ ներկայացուցիչը՝ ՀՀ-ում կրթական փոփոխությունների մասին․ Պատրաստ ենք ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով

ՄԱԿ ներկայացուցիչը՝ ՀՀ-ում կրթական փոփոխությունների մասին․ Պատրաստ ենք ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ Հաթինգը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել ՀՀ-ում կրթական ոլորտի փոփոխություններին՝ անհրաժեշտ ուղղություններով:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ Հաթինգի գլխավորած պատվիրակությունը քննարկել է կրթությանն առնչվող մի շարք հարցերի։

Նախարարը հայտնել է, որ ՀՀ-ում բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: Ըստ Հարությունյանի՝ իրենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նույն ալիքի վրա են և գործակցությունը շարունակելու ցանկություն կա։

Հաթինգի խոսքով՝ պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին:

Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին մոտ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների:

ՀՀ-ում կրթական ոլորտում փոփոխությունների թեման պարբերաբար թեժ քննարկումների առիթ է դառնում։ ԿԳՄՍՆ ընդդիմախոսների կարծիքով՝ նախարարությունն ազգային ինքնությանն առնչվող առարկաների դասաժամերը կրճատում է կամ դրանք առհասարակ հանում ծրագրից։ Նախարարությունից նշում են, որ իրենք բարեփոխումների ճանապարհով են գնում, իսկ հայագիտական ոչ մի առարկա կիսատ չի դասավանդվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---