Ադրբեջանում քաղաքացիներից ամենագնացներ են առգրավել. Օրենքով դրանք պատերազմում բանակին են ծառայում

Ադրբեջանում քաղաքացիներից ամենագնացներ են առգրավել.  Օրենքով դրանք պատերազմում բանակին են ծառայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ոստիկանությունն առգրավում է քաղաքացիների փիքափ տեսակի ամենագնաց մեքենաները, քանի որ դրանք օրենքով ռազմական տրանսպորային միջոցներ են և ռազմական դրության ժամանակ առգրավվում են պետության կողմից՝ զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ մեքենաներն առգրավվել են տեխնիկական զննումների համար։

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր, որ որոշ քաղաքացիներից ճանապարհային ոստիկանությունն առգրավել է իրենց ամենագնաց մեքենաները՝ պատճառաբանելով, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։

Սեպտեմբերի 21-ից Ադրբեջանում անցկացվում են նաև պահեստազորայինների վարժանքներ՝ վերապատրաստելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---