10-12 տարի անց Թուրքիան ու Ուկրաինան պատերազմ կսկսե՞ն Ղրիմի համար

PanARMENIAN.Net - Պատերազմը Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ Ղրիմի թերակղզու պատկանելության շուրջ անխուսափելիոն կսկսվի 10-12 տարի անց: Այդ մասին հայտարարել է խորհրդային հետախուզության վետերան Իգոր Բերկուտը: «Պատերազմը Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ 10-12 տարուց անխուսափելի կլինի: Թուրքիայում դա գիտեն, Ռուսաստանում գիտեն, Եվրոպայում դա գիտեն եւ Ուկրաինայում էլ, կարծում եմ, կիմանան: Մենք կարող ենք խոսել ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ այլ երկրների մասին: Թուրքիայում շատ լուրջ են տրամադրված Ղրիմը Թուրքիային վերադարձնելու հարցում: Դա լրջորեն քննարկվում է եւ հարց է դրվում, թե երբ: Ղրիմն, ուկրաինական պետության թուլության դեպքում, անկասկած անեքսիայի կենթարկվի Թուրքիայի կողմից»,-ասել է նա:



«2017թ. Ղրիմի բնակչության մեկ երրորդից ավելին կկազմեն մահմեդականները: Արդեն այսօր ստեղծվել են իշխանության զուգահեռ ինստիտուտներ: Երբ Ռուսաստանին մեղադրում էին Չեչնիայի համար, մենք պետք է մտածեինք, որ մեզ նույնպիսի մի Չեչնիա է սպասում Ղրիմում մի քանի տարի անց»,-պարզաբանել է հեղինակը:



«Որքան գոյություն ունենա Թուրքիան, նա երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ Օսմանյան կայսրության մաս կազմող Ղրիմը պատկանում է Ուկրաինային»,-պնդում է նա, հաղորդում է «Նովի ռեգիոն«-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---