Վարորդականի հետ կապված հարցերով պետք է հերթագրվել Roadpolice.am-ում

Վարորդականի հետ կապված հարցերով պետք է հերթագրվել Roadpolice.am-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության Roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Մինչև սեպտեմբերի 23-ն այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ դրանից հետո՝ այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։

Հերթագրումն անհրաժեշտ է կատարել Ճանապարհային ոստիկանության Roadpolice.am էլեկտրոնային հարթակի «Վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրում» համակարգի միջոցով։

Ոստիկանությունից նշում են, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---