Վրաստանում Covid-19-ի ռեկորդային` 227 նոր դեպք կա և 1 մահ23 սեպտեմբերի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի ռեկորդային` 227 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 22-ին՝ 217 նոր դեպք։ Ըստ պաշտոնական StopCov կայքիч երկրում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 4140 անձ, որից 1643-ն ապաքինվել է, իսկ 2473-ը շարունակում է բուժումը։ Մահվան 1 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակից 24 մարդ է մահացել։ Կարանտինում 5390 մարդ կա։ Բժիշկներըч խոսելով ակնկալվող ռիսկերի մասին, նշել են, որ դեպքերի աճի պարագայում հարկավոր է, որ հոսպիտալացվեն միայն ծանր հիվանդները, իսկ թեթև տանողները բուժվեն տանը, գրում է Sputnik Georgia-ն։ Չնայած համաճարակաբանական վիճակի վատթարցմանը՝ Վրաստանի իշխանությունները մտադիր չեն արտակարգ դրություն կամ կարանտին հայտարարել, սակայն մի շարք սահմանափակումներ են գործում։ Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |