Թուրքիան շարունակում է ՀՀ հասցեին բարձր մակարդակներում սպառնալիքներ հնչեցնել

Թուրքիան շարունակում է ՀՀ հասցեին բարձր մակարդակներում սպառնալիքներ հնչեցնել

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանն ապակայունացնելու և բախումներ հրահրելու մեջ»:

Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Նա կրկնել է ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջի գրառման մեջ տեղ գտած սպառնալից ձևակերպումը՝ ասելով. «Հայաստանը թող իմանա, որ կրակի հետ է խաղում», գրում է Ermenihaber-ը:

Չելիքը հավելել է, որ Թուրքիան ցանկացած պարագայում կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների ու Ադրբեջանի կողքին:

«Զինվորի սպանության» լուրի առնչությամբ արդեն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարություններ են արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանն զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ալիևին: Չավուշօղլուն ասել էր, թե Հայաստանին կոչ է անում «վերջ տալ ագրեսիային և խելքը գլուխը հավաքել», իսկ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսյան սրացումից սկսած Թուրքիան տարբեր մակարդակներով պարբերաբար ագրեսիվ հակահայկական հայտարարություններ է անում, ընդհուպ իրեն հայտարարել է Արցախյան հակամարտության կողմ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---