Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր են սպասվում23 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին և 30-ին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կիրականացվեն, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։ Սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Red Wings ընկերության կողմից (ժամը՝ 17:00-ին)։ Սեպտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանից, Nord Star ընկերության կողմից (ժամը՝ 11:00-ին)։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմել նշված ավիաընկերություններին։ Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00: Տոմսի արժեքը 14,700 ռուբլի է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |