Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակվել24 սեպտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը նշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։ Նշանակումները կատարվել են՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։ Աննա Մազմանյանը հայտնի է որպես Gastronomic Camp Armenia ծրագրի և Yerevan Food Fest փառատոնի հիմնադիր: 2005-2009թթ․ նա եղել է ՌԴ Անկախ տնօրենների ասոցիացիայի նախագծերի ղեկավարը։ Ասոցիացիան ռուսական միջին և խոշոր ընկերությունների համար խորհրդատվություն էր տրամադրում մասնավոր կառավարման ոլորտում։ Տիգրան Սիմոնյանը 2002-2005 թթ․ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |