29 օր հացադուլ անող, բերանը կարած կալանավորը ոտքերը մեխել է հատակին

29 օր հացադուլ անող, բերանը կարած կալանավորը ոտքերը մեխել է հատակին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ի դրությամբ բերանը կարված վիճակում, 29 օր հացադուլի մեջ գտնվող «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Տիգրան Բադալյանը ոտքերը մեխել է խցի հատակին։ Այս մասին, Forrights-ի փոխանցմամբ, ահազանգել է նրա մայրը՝ պնդելով, որ տղան կալանավորված է չկատարած հանցանքի՝ գողության համար։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղյակ է կալանավորի արարքից և զբաղվում է հարցով։

Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորի հետ աշխատում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները։

Տիգրան Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

«Գործում չկան ապացույցներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Դրանք ընդամենը վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են։ Տուժողն անգամ նշում է, թե չի կարող ասել՝ գողություն կատարողը Տիգրա՞նն է, թե՝ ոչ»,- ասել է նրա պաշտպան Կառլեն Ավագյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դիմելու են ՄԻԵԴ։

Դատաքննությունը մոտենում է ավարտին։ Մեղադրող դատախազը 5 տարի ազատազրկում է պահանջել դատարանից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---