Հայ սպառողը պատրաստ է պաշտպանել իր սպառողական իրավունքները

PanARMENIAN.Net - 2009թ. հունվարի 1-ից շահագործման հանձնված հատուկ համարով ստուգիչ-հաշվարկային դրամարկղերի (ՍՀԴ) «Շահող կտրոն» խաղարկությունը դրական է ազդել սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացի վրա: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքով, խաղարկությունը կազմակերպվել է Պետական եկամուտի հանձնաժողովին աջակցելու համար: Աբգար Եղոյանը նշել է, որ 2001թ. ՀՀ-ում գործում է ՀՀ օրենքի 16 հոդվածը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», որի համաձայն սպառողը իրավունք ունի իր հայեցողությամբ պահանջել` ապրանքի թերությունների ուղղում կամ գումարային փոխհատուցում; ապրանքի արժեքի համապատասխան իջեցում; փոխանակում կամ նույնանման մեկ այլ օրինակ; մեկ այլ օրինակի հետ փոխանակում ապրանքի արժեքի վերահաշվարկում; առքուվաճառքի պայմանագրի լուծում, որի դեպքում սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի օգտագործման արդոյւնքում ստացած վնասի հատուցում: Հիմնվելով այդ հոդվածի վրա` նա բերեց մի օրինակ. «Ոչ բարձր գին ունեցող սննդամթերքը կարող է վնաս հասցնել սպառողին, մինչեւ անգամ թունավորել, ուստի անհրաժեշտ է պահանջել կտրոնը»:



Աբգար Եղոյանը հիշեցրեց նաեւ վերոհիշյալ օրենքի 23 հոդվածը, որը բնորոշում է սպառողի իրավունքները ՍՀԴ-ի կտրոնի առկայության դեպքում անորակ ապրանքի փոխանակության հարցում. անորակ ապրանքի փոխանակությունը նույնանման ապրանքի հետ նույն վաճառողի մոտ, ումից գնվել է այդ ապրանքը; անորակ ապրանքի փոխանակությունը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը; անորակ ապրանքի փոխանակություն, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանվել է նրա ապրանքային տեսքը, սպառողական առանձնահատկությունները, ինչպես նաեւ առկա է ՍՀԴ կտրոնը:



Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահը հրապարակեց նաեւ փոխանակման համար չնախատեսված պարնքների ցուցակը` անձնական հիգիենայի ապրանքը, տրիկոտաժը, պլաստմասե արտադրանքը, որն անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ, օծանելիքը, դեղերը, կենցաղային տեխնիկան, մեքենաները, թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղները, քարերն ու նրանցից պատրաստված արտադրանքը, կենդանիներն ու բույսերը:



Իր ելույթում Աբգար Եղոյանը սպառողներին կոչ արեց պահանջել ՍՀԴ կտրոնները, որպեսզի հնարավորություն ունենան պաշտպանել իրենց սպառողական իրավունքները: Այն հարցին, թե արդյոք հայ սպառողը պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, նա պատասխանեց. «Միանշանակ պատրաստ է, քանի որ մեր ազգը միշտ էլ սոցիալապես կողմնորոշված է եղել, չեն բացառվում նաեւ այն դեպքերը, երբ մարդիկ չեն հավատում կամ վախենում են դիմել մեզ»: Նրա խոսքով, անցյալ տարի գրանցվել է 880 բողոք-հայտ, դեպքերի 80% սպառողների իրավունքները պաշտպանվել են: Մյուս կողմից նա ավելացրեց, որ իրենց դիմում են նաեւ բիզնեսի ներկայացուցիչները առաջացած տարաձայնությունների լուծման հարցով: Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը պատրաստ է անեւ բացատրություներ տալ բիզնեսի ներկայացուցիչներին գոյություն ունեցող օրենսդրության առնչությամբ:



Պետության կողմից անցկացվող խաղարկությունը նպատակ է հետապնդում կրճատելու ստվերային շրջանառությունը եը բնակչությանը ներարկել առեւտրական կետերում մատակարարվելու ժամանակ ՍՀԴ կտրոնը պահանջելու կուլտուրան: ՍՀԴ կտրոններով խաղարկության մրցանակային ֆոնդը կազմել է 115 միլիոն դրամ, որոնք կարող են ստանալ 10 հազար սպառողներ: Ներկա պահին Հայաստանի առեւտրական կետերում տեղադրվել է մոտ 45 հազար ՍՀԴ: Առաջին խաղարկությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---