«Դարի հարց մի դարձրեք»․ Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

«Դարի հարց մի դարձրեք»․ Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայիս դատավոր Հրայր Թովմասյանը նոր նախագահ ընտրելիս դիտարկելու է թեկնածուների պրոֆեսիոնալ հատկանիշները, մարդկային հատկանիշները և վարչական-կազմակերպչական ունակությունները։

Սեպտեմբերի 24-ին ՍԴ նիստում ընդգրկված է նաև նախագահ ընտրելու հարցը։

«Քվեարկությունը գաղտնի է, դրա մասին դուք չեք իմանա, բայց մի դիտարկում՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահն իր ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու։ Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, և նույնիսկ ինչ-որ անձերի պայքար սա չպետք է դիտարկել, ներքին փոքրիկ պրոցեդուրա է, որն անցնում է»,- ShantNews-ի փոխանցմամբ՝ ասել է Թովմասյանը:

Նա նշել է, որ տասնյակ հարցեր ունի թեկնածուներին, եթե չգտնի այն թեկնածուին, որը կկարողանա ապահովել դատարանի աշխատանքը, դեմ կքվեարկի։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը, մասնավորապես ենթադրում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---