Պետությունը Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքը չի ընդունել24 սեպտեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Պետությունը նպատակահարմար չի գտել որպես նվեր ընդունել Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը։ Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով` նվիրաբերելու մասին հայտարարություններն արվել են Գրիգորյանի փաստաբանների կողմից, բայց պետությունը գույքը որպես նվիրատվություն ընդունելու որոշում չի կայացրել։ «Դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը նվեր ընդունի այդ գույքը»,– Sputnik Armenia-ի փոխանցմամբ, ասել է Բաբայանը։ 2018-ին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որում 25 առանձին սեփականության վկայականով գույք կա։ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում |