ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանը հրաժարականի է տվել24 սեպտեմբերի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխանցում է Aysor.am-ը։ Սեպտեմբերի սկզբից Թամրազյանի հրաժարականի մասին քննարկումներ կային։ Թեման քննարկվում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի ընտրության համատեքստում։ Գալոյանը ռեկտոր էր ընտրվել, չնայած Բարձրագույն որակավորման հանձնաժողովը աստիճանազրկել էր նրան։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվում, թե Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից։ Օգոստոսի 17-ին Գոգյանը կրկին հայտարարել էր, որ համաձայն չէ ԿԳՄՍՆ որոշման հետ, ըստ որի՝ ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը, սակայն դեռ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում չի նշանակվել։ Սեպտեմբերի 23-ին բուհից հայտարարել էին, թե դադարեցնում են դասապրոցեսը, մինչև Դիանա Գալոյանի՝ «օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։ Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |