Ինչ կարող է տալ ՀՀ-ին 97-ամյա ամերիկացի լոբբիստը

Ինչ կարող է տալ ՀՀ-ին 97-ամյա ամերիկացի լոբբիստը

PanARMENIAN.Net - Թեև Միացյալ Նահանգներում երկրների համար լոբբիստներ վարձելը սովորական պրակտիկա է, Հայաստանը 2020-ին է առաջին անգամ արել դա. լոբբիստը մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին։ Թե ով է նա, և ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը. այս հարցերի շուրջ PanARMENIAN.Net ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Ով է Բոբ Դոուլը

97 ամյա Դոուլը ծնվել է 1923 թվականի հուլիսի 22-ին, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սենատոր է եղել 1969-ից 1996 թվականներին։ Սենատոր լինելու տարիներին նա գործել է հայ ժողովրդի և հայկական համայնքի շահերի օգտին։ Պաշտպանել է օրինագծեր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի նկատմամբ էմբարգո դնելու, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օժանդակություն ցույց տալու մասով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կոնգրեսի ոսկե մեդալի արժանացած Բոբ Դոուլը

Սուրեն Սարգյանն ասում է՝ լոբբիստների հետ աշխատանքը չափազանց կարևոր է, և մշտապես պետք է այնպիսի լոբբիստների վարձել, որոնք լուրջ ազդեցություն ունեն կոնկերետ այդ ժամանակահատվածում գործող վարչակազմի վրա։ Իսկ Դոուլը շատ հարգի նախկին պաշտոնյա է։ Այնուամենայնիվ, քաղաքագետի խոսքով՝ դժվար է գնահատել՝ որքանով է այժմ էֆեկտիվ լինելու նրա աշխատանքը որպես լոբբիստ։

Տարիքը՝ խոչընդո՞տ

Քաղաքագետի համար նրա ընտրությունը մանավանդ անհասկանալի է, որովհետև 97 տարեկան Դոուլը վերջին 20 տարում չի զբաղվել քաղաքականությամբ, ինչպես նաև տարիքի պատճառով մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, խոսում։

Սարգսյանը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները հաշվարկել են՝ արդյոք պետք էր հենց նրան ներգրավել այս հարցում, ասում է՝ եթե եկել են եզրակացության, որ 97 տարեկանում Դոուլը կարող է դեռևս էֆետիվ և ակտիվ աշխատել, ուրեմն պատասխանատվությունը ևս հենց իշխանությանն է։

Ինչու՞ հենց հիմա

Մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել, թե ինչու են հենց հիմա է որոշվել լոբբիստ վարձել, երբ նախագահ Թրամփն իր նախագահության առաջին շրջանն է ավարտվում, և մեծ հարցական է՝ վերընտրվելու է, թե՝ ոչ։

Սարգսյանի խոսքով՝ լոբբիստիկան Վաշինգոտոում օգտակար է ցանկացած պետության համար և առավել էֆեկտիվ միջոցներից է ԱՄՆ-ում երկրի շահերն առաջ մղելու հարցում։ ՀՀ-ն այդ առումով մշտապես բացառություն է եղել, քանի որ ԱՄՆ-ում ունի սեփական լոբբիստական համայնքային կառույցները և իր շահերը կարողացել է բավականին արդյունավետ սպասարկել նրանց միջոցով։

Քաղաքագետն ասում է՝ Դոուլը Հայաստանին ավելի շատ խորհրդատվական բնույթի ծառայություններ է մատուցելու՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում, նաև աջակցելու է թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապեր հաստատելու տեսանկյունից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---