Ուսուցիչների և աշակերտների տրանսպորտից օգտվելու փոխհատուցման կարգը կլրամշակվի

Ուսուցիչների և աշակերտների տրանսպորտից օգտվելու փոխհատուցման կարգը կլրամշակվի

PanARMENIAN.Net - Հանրային քննարկման է ներկայացվել մանկավարժներին և աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով առաջարկվում են մի շարք փոփոխություններ.

- երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում է այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:

-Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացնել՝ նախկին 15,000-ի փոխարեն դարձնելով 20,200 դրամ:

- հստակեցնել շահառուների շրջանակը՝ նշելով, օրինակ, զինղեկներին, որոնց մասով հաճախ թյուրընկալումներ էին լինում, հստակեցված է, որ 2022-ից կարգը կգործի նաև ուսուցչի օգնականների և հատուկ մանկավարժների համար:

-0.5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չտարածել ոչ միայն ՀՀ կառավարության 2014թ․ N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների վրա, այլ նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա:

- Լուծում է առաջարկվել այն դեպքերի համար, երբ չկա միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայությունների ց օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից, այսինքն ենթադրվում է, որ արդյունավետ չի լինի նաև միավորվել, համատեղ օգտվել, օրինակ, մեկ տաքսուց, այս դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) կկազմի նվազագույնը 1000 դրամ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---