Ծառուկյան․ Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա

Ծառուկյան․ Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է նրան կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Կալանավորման հավանականության մասին հարցին Ծառուկյանն ասել է. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա», գրում է Aysor.am-ը։

Ծառուկյանը շարունակել է պնդել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է՝ ավելացնելով, որ իր ասածին տեր է:

Ի պատասպան դիտարկմանը, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասել է, որ դատական գործընթացը ցույց կտա:

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը)` այն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելով։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---