Facebook-ը հայկական տիրույթում գործող ռուսական ծագման կեղծ հաշիվներ է ջնջել25 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը ջնջել է կեղծ հաշիվների ցանց, որոնք խախտել են սոցիալական հարթակի օտարերկրյա կամ կառավարական միջամտությունների դեմ քաղաքականությունը։ Այդ ցանցն ունեցել է ռուսական ծագում, գործել է նաև հայկական տիրույթում։ Facebook-ը հեռացրել է 214 հաշիվ, հազարավոր լսարաններ ունեցող 35 Էջ, 18 խումբ և Instagram-ի 34 հաշիվ, դրանք համակարգվել են ռուսական կազմակերպության կամ պետական կառույցի կողմից։ Նմանատիպ հաշիվները կենտրոնացել են Սիրիայի և Ուկրաինայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ուղղությամբ: Հաշիվների հետևում կանգնած մարդիկ գրառումներ են արել տարբեր լեզուներով և հարմարվել համապատասխան լսարանին։ Նրանք գործողություները համաձայնեցրել են միմյանց հետ։ Facebook-ը նշում է, որ հեռացնելիս կենտրոնանում է հաշիվների վարքագծի վրա, ոչ թե բովանդակության։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |