Փամբուխչյանն ԱԻ փոխնախարար է նշանակվել

Փամբուխչյանն ԱԻ փոխնախարար է նշանակվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանն արտակարգ իրավիճակների փոխնախարար է նշանակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է սեպտեմբերի 24-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։

«2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ավելի վաղ ասել էր նա։

Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Մինչ պատգամավոր դառնալը նա աշխատել է որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---