Զարիֆ․ Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ գործակցությունը ՀՀ հետ

Զարիֆ․ Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ գործակցությունը ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Անկախ ԱՄՆ պատժամիջոցներից՝ Թեհրանը կշարունակի էներգետիկ ոլորտում գործակցել Երևանի հետ: Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով` ԱՄՆ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են ստեղծում միջազգային գործակցության համար, հետևաբար անօրինական և անընդունելի են։

Զարիֆն անդրդադարձել է Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին ու Մեղրիի ՀԷԿ–ի կառուցման նախագծին․ «ԱՄՆ-ի որոշ խոչընդոտները դանդաղեցրին այդ գործակցության առաջխաղացումը, և ամերիկացիները կշարունակեն խոչընդոտել այդ ոլորտի առաջընթացին։ Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ համագործակցությանը, ինչպես և հայկական կողմը»։

Մայիսին տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Իրանից Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը պետք է ավարտին հասցնեն մինչև 2020-ի վերջ։

Հայաստանին ու Իրանին «կապում» է 220 կիլովոլտանոց երկու էլեկտրահաղորդման գիծ։ Դեռևս 2000-ականներին նախատեսվել էր կառուցել նոր 400 կիլովոլտանոց և երկու շղթա ունեցող ԷՀԳ։ Այն կեռապատկի երկու երկրի միջև եղած էլեկտրաէներգիայի փոխանակման տարողունակությունը և թույլ կտա էլեկտրաէներգիայի վաճառք իրականացնել ոչ միայն այս երկու երկրի միջև, այլև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքով:

Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ–ին, ապա 2019-ի սեպտեմբերին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է ՀԷԿ–ի կառուցումից հետո 10-15 տարի էլեկտրաէներգիա գնել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---