Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ՝ Բրիտանիայում և Ֆրանսիայում

Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ՝ Բրիտանիայում և Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում, սեպտեմբերի 24-ին կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։

Մեծ Բրիտանիայում 6634 նոր դեպք է գրանցվել, ինչը գրեթե 500-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։ Պաշտոնապես սա մեկ օրում վարակի աճի ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։

Սակայն, փորաձգետներից ոմանք նշում են, որ գարնան սկզբի թվերը չէին արտացոլում իրական պատկերը, քանի որ թեստավորման հնարավորությունները խիստ սահմանափակ էին։

«Դրական թեստերի քանակն աճում է տարիքային բոլոր խմբերում, հիվանդների մեծ աճ կա հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է Անգլիայի Հանրային առողջապահության ծառայության տնօրեն Իվոն Դոյլը։

Ֆրանսիայում Covid-19-ի ավելի քան 16,000 նոր դեպք է գրանցվել։ Վարչապետ Ժան Կաստեքսը զգուշացրել է, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, համաճարակաբանական իրավիճակը երկրում կվերադառնա մարտի ցուցանիշներին։

«Սա ավրալային վիճակ է»,- ասել է նա։

Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի 2-րդ ալիք է սկսվել։ Երկրներից շատերի կառավարությունները դեռևս վերադառնում են սահմանափակման համեմատաբար մեղմ միջոցների, հիմնականում՝ չգնալով խիստ լոքդաունի, ինչպիսին մարտին էր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---