Վրաստանում Covid-19-ի 265 նոր դեպք է գրացնվել25 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել՝ 265։ Սա ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի համավարակի բռնկումից ի վեր։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, երբ 259 նոր դեպք էր գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 4664 վարակակիր, որից 1759-ն ապաքինվել է, 26-ը՝ մահացել։ Փաստացի բուժվում է 2903 հիվանդ։ Կարանտինում 5390 մարդ կա։ Աջարիան շարունակում է առաջատարը մնալ վիրուսով վարակվածների քանակով՝ 265 նոր դեպքից 165-ն Աջարիայում է գրանցվել։ Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |