Ծովագյուղի համայնքապետը 30-50 մարդու հետ խանգարել է «Գազպրոմի» աշխատանքը. Բարձրաստիճան ոստիկաններ են տուժել

Ծովագյուղի համայնքապետը 30-50 մարդու հետ խանգարել է «Գազպրոմի» աշխատանքը. Բարձրաստիճան ոստիկաններ են տուժել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանի ղեկավարությամբ 30-50 անձ խոչընդոտել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների աշխատանքը, վնասել նրանց ծառայողական տրակտորը, սպառնացել, հայհոյել տեղում հերթապահող ոստիկաններին, քաշքշել և հարվածել։

Միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը՝ նշելով, որ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմում» տեղեկություններ են ստացվել, թե գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Մասնավորապես, Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ոստիկանները ծառայություն են իրականացրել այն վայրում, որտեղ աշխատելիս են եղել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները՝ «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում կորուստները նվազեցելու ուղղությամբ։ Այդ ընթացքում Ծովագյուղի համայնքապետը 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խոչընդոտել աշխատանքները, ինչպես նաև սպառնացել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակցին:

Ոստիկանությունը միջամտել է, ինչից հետո միջադեպի մասնակիցներից մեկը բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին, իսկ համայնքապետը հայհոյել և փորձել է հարվածել Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են իրավապահները:

Ծովագյուղի համայնքապետի հետ կապվել չհաջողվեց, իսկ Գեղարքունիքի մարզպետարանից PanARMENIAN.Net ին ասացին, որ միջադեպի մասին սոցցանցերից են իմացել, ոչ մի մանրամասի չեն տիրապետում, իսկ Վահրամ Գևորգյանի հետ որևէ խոսակցություն միջադեպի վերաբերյալ չի եղել։ Հարցին՝ հնարավոր է ավելի ուշ կապվելու դեպքում մեկնաբանություն կարողանան տալ, մարզպետարանից նշեցին՝ չեն կարծում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 258-րդ հոդվածով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)

Պարզվում են միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը։ Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---