Գոգյանը` Հարությունյանին. Արձակուրդ վերցրեք և մտածեք

Գոգյանը` Հարությունյանին. Արձակուրդ վերցրեք և մտածեք

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակական կոմիտեի պաշտոնաթող ղեկավար Սմբատ Գոգյանը հայտնել է, որ ցանկանում էր համակարգը փոխել, «սև ընդդիմախոսին վերացնել», խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։

«Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է», - գրել է նա Facebook-ում։

Գոգյանը խնդրել է չմեղադրել Կառավարությանն իրեն աշխատանքից ազատելու համար։ Սեպտեմբերի 24-ին նա աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն է գրել, որն էլ վարչապետն ընդունել է։

Նա նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն է․ խնդիրը դրանք իրագործելու ձևերի մեջ է։ Գոգյանը հուսով է՝ Հարությունյանը հետևություն կանի ու «ավելի փակվելու փոխարեն» կբացվի և ուշադիր կզննի իր շուրջը։

Նա խորհուրդ է տվել նախարարին արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ ԲՈԿ նախկին ղեկավարը հույս ունի, որ նախարարը կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով իրեն «ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում»։ Գոգյանի խոսքով՝ անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։

Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշտ չէ այն փաստի հետ, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժպ Ռուբեն Հայրապետյանը գրագող է, նաև անտարբեր է, որ Դիանա Գալոյանն է գրագող։

Գոգյանի խոսքով՝ նախարարության գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակում իրեն ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյոք կշարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ոչ երկիմաստ պատասխանեց` ոչ։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավարը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որն ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չէր ընդունվել, նա շարունակում էր պաշտոնավարել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---