Ադրբեջանն առգրավում է հայկական ազգանունով ծանրոցները Վրաստանի հետ սահմանին

Ադրբեջանն առգրավում է հայկական ազգանունով ծանրոցները Վրաստանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Վրացական «Գզավնիլի» լոգիստիկ ընկերությունն իր հաճախորդներին խորհուրդ է տվել ծանրոցներ պատվիրելիս չօգտագործել հայկական ազգանուններ։ Ըստ ընկերության հայտարարության՝ Ադրբեջանի մաքսային ծառայությունները, իրենց նոր կանոնների համաձայն, կարող են առգրավել դրանք, փոխանցում է OC Media-ն։

«Ադրբեջանում օրենք է ընդունվել, որով թույլատրվում է առգրավել հայակական ազգանուններով բոլոր ծանրոցները։ Սեպտեմբերի 3-4-ին ստացված ծանրոցները լրացուցիչ ստուգման են ենթակա։ Այդ պատճառով, խնդրում ենք ներողամիտ լինել ուշացումների համար»,- հայտարարել են ընկերությունից՝ հորդորելով ապագայում հաշվի առնել այդ հանգամանքն ու ոչինչ չգնել հայկական ազգանունով։

«Գզավնիլին» հնարավորություն է տալիս հաճախորդներին Կանադայից և ԱՄՆ-ից ծանրոցներ ուղարկել Վրաստան, համացանցով գնումներ կատարել ամբողջ աշխարհից ու ստանալ դրանք ընկերության միջոցով։ Վրացական ընկերության հետ կապված միջադեպը միակը չէ․ Ադրբեջանը բազմիցս արգելել է հայկական ազգանունով մարդկանց մուտքն իր տարածք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---