ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու կամքը

ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանությունն է ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու կամքը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթը՝ նշելով, որ միայն ժողովրդի մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու քաղաքական կամքը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանին մեղադրել է այդ երկրի դեմ նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Ալիևը կոչ է արել միջազգային հանրությանը «զսպել Հայաստանին հերթական ռազմական ագրեսիայից»։

«Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար: Միայն այդ ժողովրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ:

Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում ՀՀ-ի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին լռեցնելու համար:

Վերջին մի քանի օրն Ադրբեջանի նախագահն առիթը բաց չի թողնում միջազգային ամբիոններից Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ Նրան ձայնակցում է Թուրքիայի ղեկավարությունը՝ աննախադեպ ակտիվություն դրսևորելով այս հարցում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---