ԿԳՄՍ նախարարը հուսով է՝ չնայած թվերի աճին, դպրոցները փակելուց կխուսափեն25 սեպտեմբերի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուսով է, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, հնարավոր կլինի զերծ մնալ դպրոցները փակելուց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց: Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում»,-ասվում է գրառման մեջ։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին, քանի որ կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,643-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 392-ով: Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը կրկին 4000-ից ավելի է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |