Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ ահաբեկչություն է եղել25 սեպտեմբերի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության նախկին շենքի մոտակայքում 4 անցորդ է դանակահարվել: Իրավապահները հանցագործությունը քննում են որպես ահաբեկչություն։ Ավելի վաղ ամսագիրը վերահրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները, որոնք պատճառ էին դարձել 2015 թվականի ահաբեկչությանը։ La Parisien-ի փոխանցմամբ՝ թաղամասը, որտեղ պատահել է դեպքը, շրջափակված է ոստիկանների կողմից։ Նախնական տեղեկություններով՝ մինչև 4 մարդ է վիրավորվել։ Հանցագործները փախել են, ոստիկանները հայտնաբերել են 2 կասկածյալի։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։ Ոստիկանները փորձում են պարզել հանցագործության կապն ամսագրի հետ։ 2015-ի հունվարի 7-ին ահաբեկիչները հարձակվել էին Charlie Hebdo-ի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ էր զոհվել, իսլամիստների գրոհը վրեժ էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |