Իջևանի ՃՈ-ի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել25 սեպտեմբերի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ՃՈ Իջևանի բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Պարզվել է, որ բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին առանց քննությունների E կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020-ի սեպտեմբերի 24-ին, Ա. Ս.-ի օժանդակությամբ, վերջինիցս ստացել է 75,000 դրամ կաշառք։ Նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննության կեղծ գրառում կատարի, որ Ս. Թ.-ն ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետև էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է E կարգի վարորդական իրավունքի վկայական: ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պաշտոնատար անձին կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով բերման են ենթարկվել Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |