ԱՀԿ․ Շատ հավանական է՝ Covid-19-ից մահերը հասնեն 2 մլն-ի

ԱՀԿ․ Շատ հավանական է՝ Covid-19-ից մահերը հասնեն 2 մլն-ի

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միանգամայն հավանական է համարում, որ, եթե շտապ միջոցներ չձեռնարկվե, կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերը շուտով կհասնեն 2 միլիոնի։ Այդ մաիսն հայտարարել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը։

Դրանից խուսափելու համար Ռայանը կոչ է արել կառավարություններին նոր խիստ կարանտին սահմանել իրենց երկրներում։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե շուտով գործուն պատվաստանյութ հայտնվի, իսկ վիրուսի բուժման մեթոդները կատարելագործվեն, դա բավարար չի լինի կանխելու համար մահվան դեպքերի աճը, գրում է BBC-ն։

«Եթե մենք չանենք հնարավորը, ապա բարձրաձայնված թիվը, ցավոք, մինագամայն հավանական է»,- ասել է նա։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 32․2 մլն մարդու մոտ, որից 22․2-ն ապաքինվել է։ Ավելի քան 983,000 մարդ մահացել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---