ՍԱՏՄ․ Անհայտ ծագման 33․5 լ ալկոհոլ է հայտնաբերվել

ՍԱՏՄ․ Անհայտ ծագման 33․5 լ ալկոհոլ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) 12 կազմակերպությունում հայտնաբերել է ընդանուր 33․5 լիտր անհայտ ծագման ալկոհոլային խմիչք։ Դրա իրացումը կասեցվել է, խմբաքանակը՝ ոչնչացվել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության տարածքում անցկացվել է 321 դիտարկում։

7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել: 16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:

ՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչք օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։ Իսկ Երևանում գրանցված թունավորվողներն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---