«Պատասխան են տալու»․ Ծառուկյանը` իրեն կալանավորելու մասին

«Պատասխան են տալու»․ Ծառուկյանը` իրեն կալանավորելու մասին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրեն կալանավորելը քաղաքական պատվեր է եղել, իսկ որոշման համար պատասխան են տալու։

Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

«Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով… Դուխներդ տեղը պահեք, կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ և Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ԱԱԾ շենքի մոտ, «Առավոտի» փոխանցմամբ, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ կալանքի մասին որոշումն անօրինական է, նա գիտեր, որ իրեն կալանավորելու են, ուստի դատարան չէր գնացել, միանգամից ԱԱԾ է եկել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---