Զոհրաբյան․ Ափսոս էր հեղափոխությունը, դատականում ոչինչ չի փոխվում՝ պատվիրատուներից բացի

Զոհրաբյան․ Ափսոս էր հեղափոխությունը, դատականում ոչինչ չի փոխվում՝ պատվիրատուներից բացի

PanARMENIAN.Net - Հայաստանի դատական համակարգում ոչինչ չի փոխվում, փոխվում են միայն պատվիրատուներն ու քաղաքական պատվեր իջեցնողները, հայտարարել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, թե ափսոս էր հեղափոխությունը։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ 2010-ի հունվարի 19-ին այն ժամանակ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008-ի հետընտրական իրադարձությունների դեպքերով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը «հերթական անգամ ապացուցում է իր դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը»։

Զոհրաբյանի խոսքով՝ 10 տարի անց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելով, նույն դատավորը կրկին կատարել է գործող իշխանության քաղաքական պատվերը, ըստ նրա՝ դատավորը հատուկ էր ընտրված։

«Սա նույն Մացոն է, որ «Պապլավոկում», Պողոս Պողոսյանին բռունցքի մի քանի հարվածով տապալած Աղամալ Հարությունյանին, նույն ինքը՝ Կուկուին, դատապարտեց ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման: Սա նույն այն Մացոն է, ով Սասուն Միքայելյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման։ Սա նույն Մացոն է, ով Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Սա նույն Մացոն է, ով Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ Մացոն»,- գրել է Զոհրաբյանը

Սեպտեմբերի 25-ին դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորման որոշում է կայացրել։ Կալանավորման վճիռը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---