ԲՀԿ․ Ծառուկյանը քաղբանտարկյալ է, կալանավորումը՝ քաղհաշվեհարդար

ԲՀԿ․ Ծառուկյանը քաղբանտարկյալ է, կալանավորումը՝ քաղհաշվեհարդար

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է, իսկ կալանավորումն «ակնհայտ քաղաքական հաշվեհարդար» խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։

Կուսակցությունը նշում է, որ դատարանը հիմնավոր փաստ չի ներկայացրել առ այն, թե ինչպես է առաջադրված մեղադրանքից 4 ամիս անց Ծառուկյանը խոչընդոտել նախաքննությանը։

«Հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է», - գրված է հայտարարության մեջ։

Ըստ ԲՀԿ-ի՝ բոլոր ոլորտներում ձախողվելով՝ իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ «ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ»։ Նշվում է, որ իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, «որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Նշվում է, որ ԲՀԿ-ին քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու, իսկ Հայաստանն ունենալու է նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու «վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները»:

Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---