Հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը Երևանի ու մարզերի որոշ տեղերում ջրամատակարարումը «հովհարային» կդառնա26 սեպտեմբերի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը ներառյալ Հայաստանի մարզերի բնակավայրերում ու մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը կլինի «հովհարային», որոշ տեղերում այն կիջեցվի մինչև 4 ժամի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար։ Ընկերությունից տեղեկացնում են, որ այն կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական ներկայիս հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության «Հեռախոսային կենտրոնի» (Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00–185` անվճար), պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |