ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

PanARMENIAN.Net - Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) վերադարձնում է դիմորդների վճարած գումարը՝ բացի մեկ քննության մասնակցության համար գումարից, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկի 16048356610700 հաշվեհամարին:

Գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը (կամ ID քարտը): Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 010 57-63-37, էլփոստ՝ info@atc.am։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---