ԱՆ․ ՀՀ-ն նախատեսում է Covid-19-ի դեմ 600,000 դեղաչափ պատվաստանյութ գնել

ԱՆ․ ՀՀ-ն նախատեսում է Covid-19-ի դեմ 600,000 դեղաչափ պատվաստանյութ գնել

PanARMENIAN.Net - Հայաստանը նախատեսում է 600,000 դեղաչափ պատվաստանյութ գնել Covid-19-ի դեմ ՝ ռիսկի խմբերում գտնվող մոտ 300,000 անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6․3 մլն դոլար, մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

ՀՀ կողմից Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ:

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021-ին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։

Նշվում է, որ ներկայումս Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` Covax facilty հիմնադրամի միջոցով։ Առողջապահության նախարարությունը Covax facilty հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։

Covax facilty-ն վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:

Ակնկալվում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը:

Photo. AP
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---