Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի դեմ

Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է հունիսի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու գործընթաց։ Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել էր Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։

Նշվում է, որ նա հաշվի չի առել գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությանը, օրինակ՝ Ծառուկյանի տանը հայտնաբերված պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հավատարմության հայտարարությունները»:

Աբրահամյանի խոսքով՝ մեղադրանքները, որ Ծառուկյանի հանդեպ «քաղաքական հետապնդում» է իրականացվում և նա «քաղբանտարկյալ» է, չեն համապատասխանում իրականությանը, քանի դեռ այն «չի ապացուցվել» և հիմնավորվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---