Տոնոյանը Կասպրշիկին է ներկայացրել շփման գծում իրավիճակը

Տոնոյանը  Կասպրշիկին է ներկայացրել շփման գծում իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ և ներկայացրել Արցախի սահմանին տիրող իրավիճակը: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը հարձակվել է Արցախի վրա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---