Պարգև Սրբազանը միասնության և խիզախության կոչ է արել

Պարգև Սրբազանը միասնության և խիզախության կոչ է արել

PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայ ժողովորդին խիզախության միասնության, ամրության և անկոտրունության կոչ է հղել՝ նշելով, որ ժամանակն է ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայ ժողովրդի միասնականությունը անպարտելի ուժ է։

«Դիմում եմ հայ ժողովրդին,

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։

Դիմում եմ Արցախի ժողովրդին,

Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։

Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։

Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,

Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։

Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական», - ասված է կոչում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---